Հետևեք մեզ։

Դեռևս 2006-ին ՀՀ-ում ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժվում էր ՔՕ-ով․ Սերժ Սարգսյանը նշել է՝ երբ է գալու իշխանությանը հեռացնելու պահը

17:23, 24 ապրիլ 2024
Դեռևս 2006-ին ՀՀ-ում ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժվում էր ՔՕ-ով․ Սերժ Սարգսյանը նշել է՝ երբ է գալու իշխանությանը հեռացնելու պահը

Ես գիտեմ, որ դեռևս 2006 թվականին ՀՀ-ում ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժվում էր Քրեական օրենսգրքով։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Մեծ Եղեռն տերմինի օգտագործմանը։

 

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչում են թեզեր՝ սակարկման թեմա դարձնել ՀՀ ինքնիշխանությունը բնութագրիչները, և հարցին՝ ինչպես կասեցնել դա, Սարգսյանը պատասխանեց․ «Կանխելու մի ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»։

 

Հարցին՝ երբ է գալու իշխանություններին հեռացնելու պահը, Երրորդ նախագահը պատասխանեց․ «Երբ դուք պատրաստ լինեք», և անպատասխան թողեց հարցն առ այն, թե պատրաստ է ժողովրդին իր հետրից տանել։

 

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ Սարգսյանը նշեց․

 

«Խաղաղությունը սկզբում փաստաթղթով է ամրապնդվում, այնուհետև գործողություններով իրականացվում է։ Չգիտես ինչու մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս, ինչպես շատ-շատ գործերում»։