Հետևեք մեզ։

Թուրքիայի ԱԳՆ-ն կրկնում է հայկական կողմին իր առաջարկը՝ ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով

17:36, 24 ապրիլ 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն կրկնում է հայկական կողմին իր առաջարկը՝  ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, թե Թուրքիան մերժում է 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ արված միակողմանի հայտարարությունները։

Նշվում է, որ «այս հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը, հակասում են նաև միջազգային իրավունքին»։

«Պատմության վերաբերյալ այս կողմնակալ հայտարարությունները ոչ միայն վնաս են հասցնում երկու համայնքների միջև հաշտեցման ջանքերին, այլև խրախուսում են արմատական ​​խմբերին, որոնք հակված են ատելության հանցագործություններ կատարելու: Կոչ ենք անում բոլոր կողմերին աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացին»,- ընդգծվում է հայտարարության մեջ։