Հետևեք մեզ։

Դուբլ 2․ Աննա Վարդապետյանը երկու անգամ՝ 15 րոպեն մեկ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ (տեսանյութ)

18:20, 24 ապրիլ 2024
Դուբլ 2․ Աննա Վարդապետյանը երկու անգամ՝ 15 րոպեն մեկ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ (տեսանյութ)

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, և ավանդաբար բոլոր գերատեսչություննեն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։


Ծիծեռկանաբերդում, սակայն, արարողակարգային հնարքներ են կիրառել և խախտումներ արել կին պաշտոնյաները:


Քանի որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը որոշել է իր տեղակալներից ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին տանել Փաշինյանի կազմ և նրա ընկերակցությամբ վարչապետի ու նախագահի հետ գնալ Ծիծեռնակաբերդ, նրա տեղակալներից Արփինե Սարգսյանն էլ առնվազն տասը լուսանկարից բաղկացած ֆոտոշարք է ներկայացրել և ծաղկեպսակի արարողակարգ մտածել իր համար։

 

arpi


Սակայն, ավելի ուշագրավ արար էլ կա Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կատարմամբ։
Աննա Վարդապետյանը որոշել է  կրկնակի նկարվել։ Գլխավոր դատախազը Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհել է մի անգամ Նիկոլ Փաշինյանի թիմի կազմում՝ ՔՊ-ական պատգամավորների հետ, և մի անգամ էլ հետ է գնացել զարտուղի ճանապարհներով, միացել է դատախազներին և 15 րոպե անց կրկին ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ դատախազության կազմի հետ։ Այս վարքագծով իրավապահ կառույցի ղեկավարը հերթական անգամ փաստել է, որ նպատակը հարգանքի տուրք մատուցելը չէ, ձևն է, բովանդակությունը չէ։ 


Ի դեպ, որպեսզի անմար կրակի մոտից Վարդապետյանը հասցնի հետ գնալ և միանալ դատախազներին, դատախազության կազմը հարգանքի տուրք մատուցել է ոչ նախատեսված արարողակարգով։


Նախորդ տարի, ի դեպ, Աննա Վարդապետյանը ՄԻՊ ընկերուհու հետ էր գնացել, և «չէր մտածել» հետ պտույտ անել ու մի անգամ էլ դատախազների հետ գնար։ 


Աննա Վարդապետյանի՝ 15 րոպեն մեկ Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ խոնարհվելը պայմանավորված է երկու պատճառով, չհաշված այլոց մոտ չափազանց շատ օգտագործած «ֆանտաստիկ PR»-ի մեխանիզմները։


Այդ քայլը նախ պայմանավորված է նկարվելու, նկարվելու, նկարվելու, այդկերպ լուրջ երևալու, տեսախցիկին ուղիղ նայելու և կերպար կերտելու մոլուցքով, որը թե ինչպես է ստացվում, հայտնի է։ Մյուսը՝ լինել նաև ՔՊ-ի շարքերում, զրուցել Արփի Դավոյանի հետ, իսկ  դատախազների հետ էլ քայլել ու տեսախցիկը ֆիքսել իր վրա, որ հանկարծ կադր բաց չմնա։


Սակայն, այդ հատվածում Աննա Վարդապետյանին հանդիպել էր իրեն ոչ ցանկալի տեսախցիկ, որն իր այդքան պտույտը և «լուրջ» կերպարը ջուրը լցեց։
Irakanum.am-ը երկրի մասին հարցեր էր տվել Աննա Վարդապետյանին։ Քանի որ այդ հարցերը ֆոտոշարքով չէր ուղեկցվելու, և իր «ազնիվ, սկզբունքային» լինելու մասին պատմելու առիթ տվող հարցեր չէին, Աննա Վարդապետյանը չէր պատասխանել։ Այդտեղ են կերպարներ կերտվում՝ ուզես, թե չուզես։