Հետևեք մեզ։

Քաշքշուկ ոստիկանների ու քաղաքացիների միջև․ Իսակովի պողոտայից քաղաքացիներ են ձերբակալվել (տեսանյութ)

19:02, 24 ապրիլ 2024
Քաշքշուկ ոստիկանների ու քաղաքացիների միջև․ Իսակովի պողոտայից քաղաքացիներ են ձերբակալվել (տեսանյութ)

«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, ինչի արդյունքում երթևեկությունը տևական ժամանակ կաթվածահար է եղել և խցանումներ առաջացրել։ Նրանք վանկարկել են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և հայհոյանքներ են հնչեցրել։ Ոստիկանության և ցուցարարների միջև քաշքշուկ է սկսվել։ Կարմիր բերետավորները ձերբակալել են քաղաքացիներին և բացել ճանապարհը։

Տեսանյութը՝ Telegram-ում։