109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Սկզբում հայ մտավորականներին, ապա ամբողջ հայ ժողովրդին տեղահանեցին իր հինավուրց հողերից ու կոտորեցին։ Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Կարո Փայլանը։
«Ես հարգանքով եմ հիշում նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Դատապարտում եմ Հայոց ցեղասպանության մեղավորներին։ Ես խոնարհվում եմ ժամանակաշրջանի բոլոր բարեխիղճ պետական պաշտոնյաների հիշատակի առաջ՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիկ Ալի Օզանսոյի, որոնք իրենց կյանքի գնով չկատարեցին ցեղասպանության որոշումը։
Լիզեի շրջանի կառավարիչ Հուսեյն Նեսիմի բեյը սպանվել է, քանի որ դեմ է եղել հայերի տեղահանությանը և ջարդերին։ Մենք պետք է այս երկիրը դարձնենք Հուսեյն Նեսիմի բեյերի երկիր, ոչ թե Թալաթ փաշաների»,-գրել է նա։