ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, գործիչները հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։
«Նոր պրոեկտ․ տնտեսական ալիք» նախագծի հեղինակ Միքայել Մելքումյանն ասել է՝ հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից, ապուպապերից, նախնիներից, գերեզմաններից, որն անհնար է․ «Տվյալ մարդու տեսակը փոխելու պահանջ է առաջացնում։ Ուղերձն այն է, որ հաշվի առնելով 109 տարվա դասերը հայերը որևէ տարածքում՝հյուսիսում, հարավում ցեղասպանության չպետք է ենթարկվեն։ Ցեղասպանության տարբեր ձևեր կան, այսօրվա աշխարհը 109 տարի առաջվա աշխարհին նման չէ, բայց մենք նույնն ենք։ Կկարողանանք դիմակայել՝ փառք ու պատիվ մեզ, չենք կարողանան՝ ուրեմն երկար մտածելու բան ունենք»։
«Սոցիալական արդարություն» նախագծի հեղինակ Շաքե Իսայանն ասում է՝ Հայաստանն այսօր առավել քան պետք է իր հանձնառութունը վերահաստատի աշխարհում ճշմարտությունը վերագտնելու գործով․ «Արցախից մեր հարյուր հազարավոր քաղաքացիները էթնիկ զտման հետևանքով արտաքսվեցին իրենց հազարմյա բնօրրաններից, այլ բան չի մնում, քան ևս մեկ անգամ մեր հանձնառությունը վերահաստատել»։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն իր խոսքում նշել է, որ հույս են տածում, որ պատմական արդարությունը վերականգնվելու է և Թուրքիան պատասխան է տալու քաղաքակիրթ աշխարհի առաջ․ «Ինչպես իր խոսքում նշել է Գագիկ Ծառուկյանը՝ Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ և վաղ թե ուշ Թուրքիան պետք է պատասխան տա իր իրականացրած ոճրագործության համար։ Ես ուզում եմ հավատալ, որ մեր երկրի հզորացմամբ, մեր միասնականությամբ կարող ենք հասնել պատմական արդարության վերականգնմանը»։
Մանրամասները՝ տեսանյութում․