Հետևեք մեզ։

Ծեծկռտուք, քաշքշուկ ու ձերբակալություններ Երևանի կենտրոնում (տեսանյութ)

21:44, 24 ապրիլ 2024
Ծեծկռտուք, քաշքշուկ ու ձերբակալություններ Երևանի կենտրոնում (տեսանյութ)

«Ազգային-Ժողովրդավարական Բևեռն» այսօր Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով բողոքի ակցիա է անցկացրել Ազատության հրապարակում, այնուհետև երթ է նախաձռնել, սակայն այն չեն կարողացել իրականացնել։

Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել և ուժ կիրառելով կանանց, տարեցների և ցույցի այլ մասնակիցների նկատմամբ, նրանց ձերբակալել է։

Այս կապակցությամբ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը հայտարարություն է տարածել․

«Ոստիկանությունը քիչ առաջ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին: Տասնյակ բերման ենթարկվածներ կան։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»։

 

Տեսանյութը՝ Telegram-ում։

Վերլուծական