Հետևեք մեզ։

Վրաստանի նախագահը ներում է շնորհել ոստիկանական մեքենան հրկիզած ընդդիմադրին

22:36, 24 ապրիլ 2024
Վրաստանի նախագահը ներում է շնորհել ոստիկանական մեքենան հրկիզած ընդդիմադրին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 2023 թվականի մարտին Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանական մեքենան հրկիզած ակտիվիստ Լազարե Գրիգորիադիսին։

Ապրիլի 12-ին դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել Լազարե Գրիգորիադիսին, ով մեղադրվում էր 2023 թվականի մարտի 7-ին, 8-ին, 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած գործողությունների ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու և գույքը վնասելու մեջ։ Ապրիլի 12-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց, որ ներում է շնորհել Լազարե Գրիգորիադիսին, թեև ինքը դեռ չէր ստորագրել որոշումը։