Հետևեք մեզ։

Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն»

23:17, 24 ապրիլ 2024
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն»

Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին, գրում է «Ազատությունը»։ Բաղանիսցի Մեխակ Հարությունյանը, որ գյուղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից է, ամեն կիրակի գյուղի տներից հավաքում է աղբն ու հասցնում Ադրբեջանին փոխանցվող հարակից Բաղանիս-Այրումի տարածք, որտեղ գյուղի աղբավայրն է։ Ասում է՝ երեկ վարչապետի հրապարակած քարե, համարակալած սյունը աչքով չի ընկել, բայց փայտից, կարմիրով ներկած սյուներ տեսել է հենց աղբանոցին կից։ Անգետ մարդն էլ կհասկանար՝ նոր սահմանն է, ասում է։

«Մի 5-6 հատ կար, ամեն 10 մետրի վրա մի հատ խփած էր։ Համարակալած չէր, կարմիր գույնով կռասկած կեսից վերև», - ասում է նա։

Հիմա սպասում է՝ գյուղապետարանում կորոշեն՝ շարունակե՞ն աղբը Ադրբեջանին անցնող տարածք տանել, թե ոչ։ Բայց կոմունալի աշխատակից Մեխակին մի բան պարզ է՝ տեղանքն արդեն վտանգավոր է՝ մոտենալ չի լինի։

Վերլուծական