Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
Նրա խոսքով, սա կարևոր քայլ է դեպի երկարաժամկետ և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր։
«Մենք ողջունում ենք այն լուրերը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես հիմք երկու երկրների միջև սահմանների սահմանազատման համար»,- ասել է Պատելը։