Հետևեք մեզ։

Չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչները այցելել են ՀՀ ՊՆ

10:37, 25 ապրիլ 2024
Չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչները այցելել են ՀՀ ՊՆ

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

Վերլուծական