Հետևեք մեզ։

Եթե սպասենք սահմանազատմանը և հետո խաղաղության համաձայնագիր ստորագրենք, ևս 30 տարի կպահանջվի․ Իլհամ Ալիև

11:35, 25 ապրիլ 2024
Եթե սպասենք սահմանազատմանը և հետո խաղաղության համաձայնագիր ստորագրենք, ևս 30 տարի կպահանջվի․ Իլհամ Ալիև

Եթե սպասենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատմանը և հետո խաղաղության համաձայնագիր ստորագրենք, մեզանից ևս 30 տարի կպահանջվի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

«Մեր առաջարկն է առանձնացնել այս երկու հարցերը։ Այս ասելով՝ ես չեմ ուզում, որ որեւէ մեկը սխալ մեկնաբանի մեր դիրքորոշումը կամ, ինչպես ասում են, ենթադրություններ անի։ Երբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին 2022 թվականի հոկտեմբերի հռչակագրի շուրջ, այն հստակ ցույց տվեց, որ մեր հարաբերությունները հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հայտնի հռչակագրի վրա։ Երկրորդ՝ մենք ասել ենք, որ մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանից, եթե նրանք տարածքային պահանջ չունեն Ադրբեջանից։ Մենք ցույց տվեցինք Հայաստանին, որ եթե նրանք շարունակեն իրենց տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, մենք տարածքային պահանջներ կունենանք Հայաստանից։ Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, թե ինչ արդյունք կունենա: Այն բանից հետո, երբ նրանք բացահայտորեն կվերացնեն իրենց տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ, և Ղարաբաղը կճանաչեն որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, բնականաբար, մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չենք ունենա»,-ասել է Ալիևը։

Վերլուծական