Հետևեք մեզ։

Ոստիկանության մայորը Բաղանիսում աշակերտներին «համոզում» է, որ դադարեցնեն դասադուլը

12:12, 25 ապրիլ 2024
Ոստիկանության մայորը Բաղանիսում աշակերտներին «համոզում» է, որ դադարեցնեն դասադուլը

Ոստիկանության Նյեմբորյանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ, մայոր Խաչիկ Ավագյանը Բաղանիսում «համոզում» է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը։ Այս մասին հայտնում է«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։

Նշենք, որ վերջին օրերին Կիրանցում, այսօր նաև Բաղանիսում երեխաները դպրոց չեն հաճախում։ Կիրանցի դպրոցից հայտնել էին, որ մանկավարժներն աշխատանքի գնում են, աշակերտները ոչ։ Այսօր դասադուլին միացել է նաև Բաղանիսը։

Վերլուծական