Հետևեք մեզ։

Հաջակցություն Տավուշի և հանուն հայրենիքի․ Հանրապետությունում անհնազանդության ակցիաներ են, փակ են մի շարք ճանապարհներ (լրացվում է)

12:52, 25 ապրիլ 2024
Հաջակցություն Տավուշի և հանուն հայրենիքի․ Հանրապետությունում անհնազանդության ակցիաներ են, փակ են մի շարք ճանապարհներ (լրացվում է)

17։50

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է նույն խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը. «Հիվանդանոցից Կիրանց՝ մարտական տրամադրությամբ»,-գրել է Կրպեյանը։

Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից. նա միանում է Կիրանց գյուղի ցուցարարներին

16:50

Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 17 մասնակից՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, «Ազատությանը» ՆԳՆ լրատվական ծառայությունից:

 

16։20․ Քաղաքացիներն այս պահին փակել են նաև Ապարան–Սպիտակ ճանապարհը

 

 

14։30

Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը

 

2:20

Մեր ու մանուկ սաղ ուրացաք, հող ու ջուրը մոռացաք․ Գյումրի-Երևան մայրուղին երկկողմանի փակ է 

 

13։40

Ոստիկանության գործողությունների հետևանքով Բագրատաշենի ճանապարհահատվածում ուշագնաց եղավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

 

13։30․ Երևան-Մեղրի ճանապարհը փակ է։ Ոստիկանության բռնի գործողությունների տեսանյութը՝ այստեղ

Հանրապետության մի շարք մարզեր ու քաղաքներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Այս պահին հաջակցություն Տավուշի մարզի փակվել են Երևան- Սևան, Երևան-Գյումրի ճանապարհները, Տիգրանաշենի հատվածից Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը։

Hayastan.newsթելեգրամյան ալիքում պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր հաջակցություն Տավուշի մարզի անհնազանդության ակցիաներից։

 

 

Վերլուծական