Հետևեք մեզ։

Ցավում ենք, որ Հայաստանը շարունակում է անհիմն քննադատել ՀԱՊԿ-ին․ Զախարովա

13:47, 25 ապրիլ 2024
Ցավում ենք, որ Հայաստանը շարունակում է անհիմն քննադատել ՀԱՊԿ-ին․ Զախարովա

Մոսկվան ցավում է, որ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է «անհիմն հրապարակայնորեն քննադատել ՀԱՊԿ-ին, թեև կազմակերպությունը հաստատել է երկրի հանդեպ բոլոր պարտավորությունների պահպանումը»։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ցավում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են թույլ տալ ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն: Քննադատություն կարելի է և պետք է լինի, խոսքը անհիմն քննադատության մասին է: Եվ դա չնայած նրան, որ ՀԱՊԿ քարտուղարությունը հաստատել է հանրապետության առնչությամբ բոլոր պարտավորությունների լիարժեք պահպանումը»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։

Վերլուծական