Հետևեք մեզ։

Ովքեր են Հայաստանի տարածք ներխուժած և ձերբակալված ադրբեջանցիները. մանրամասներ

15:48, 13 ապրիլ 2023
Ովքեր են Հայաստանի տարածք ներխուժած և ձերբակալված ադրբեջանցիները. մանրամասներ

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:  Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

 

Զինծառայողը Ադրբեջանի Սուրախան գյուղի բնակիչ Բաբիրով Աքշինն է, ծնված 2004 թվականին (լուսանկարում՝ աջից):

 

Այսօր ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: 

 

Վերջինս Ադրբեջանի Լենքորան քաղաքի բնակիչ, 2003 թվականին ծնված Հուսեյն Ախունդովն է (լուսանկարում՝ ձախից):

 

Hayastan.news-ը երեկ հայտնել էր, որ Սյունիքում սպանության դեպք է գրանցվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերվել էր Քաջարանի պղնձամոլիբդենայինի աշխատակցի դին, ինչն այսօր Քննչական կոմիտեն հաստատեց։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվածը ադրբեջանցին է, վերոնշյալ Հուսեյն Ախունդովը:

 

Նշենք, որ Ախունդովը ինստագրամյան հարթակում ուղիղ եթերով դիմել է իր հայրենակիցներին: Իր խոսքում նա նշել է մի քանի հայի սպանելու մասին և հավելել. «Մենք դավաճան չենք»:

 

Ավելի վաղ Ադրբեջանի գերիների հարցերով հանձնաժողովը վերոնշյալ անձանց ազատ արձակման հարցով դիմել է միջազգային կառույցներին:

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին։