Հետևեք մեզ։

Ավտովթար Ջավախքում, կան վիրավորներ

14:10, 25 ապրիլ 2024
Ավտովթար Ջավախքում, կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 25 -ին, ժամը 13։00 -ի սահմաններում Նինոծմինդայից դեպի Գանձա տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով կան տուժածներ։

NOR -ի աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոմեքենան կորցրել է կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Տուժածները տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց։ Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանությունը և շտապօգնությունը։

Վերլուծական