Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված «Թուրքական ավիաուղիների»՝ Թուրքիայի տարածքով լատինաամերիկյան երկրներ թռիչքներ կատարելու ընթացքում ռուսաստանցիների հաճախակի մերժումների հետ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիան Զախարովա։
Նա պարզաբանել է, որ Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ «Թուրքական ավիաուղիների»՝ Ստամբուլից Լատինական Ամերիկա չվերթերով ռուսներին նստեցնելու մերժումները կապված են առաջին հերթին իրենց տարածք մուտք գործելու կանոնների հետ, և այդ առումով ավիափոխադրողը թռիչքներ կազմակերպելիս առաջնորդվում է ԻԿԱՕ-ի կանոններով և նպատակակետ երկրի կանոններով։
«Խնդիրը մատնանշվում է թուրքական կողմին, այդ թվում՝ ապրիլի 19-ին ռուս-թուրքական ենթախմբի՝ զբոսաշրջիկների անվտանգության և իրավունքների պաշտպանության հարցերով հանդիպման ժամանակ...»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։