Հետևեք մեզ։

Բացառիկ սառնասրտություն դրսևորեցին ոստիկանները իրենց կողմից վնասվածք ստացած ձեռնափայտով քաղաքացու նկատմամբ, վետերաններին գետնին էին տապալում․ Ասպրամ Կրպեյան

14:28, 25 ապրիլ 2024
Բացառիկ սառնասրտություն դրսևորեցին ոստիկանները իրենց կողմից վնասվածք ստացած ձեռնափայտով քաղաքացու նկատմամբ, վետերաններին գետնին էին տապալում․ Ասպրամ Կրպեյան

Տավուշցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ենթակայությամբ աշխատող ոստիկանները օգնություն չեն ցուցաբերել Տավուշում ձեռնափայտով քաղաքացուն, ով հենց տավուշցի ՆԳ նախարարի ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվածք է ստացել։

Պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ասաց, որ ուշագնաց եղած պատգամավոր Գառնիկ Դանիելյանի նկատմամբ ևս սառնասրտություն են դրսևորել։ 

«Բացառիկ սառնասրտություն դրսևորեցին, ես դա բնութագրում եմ թուրք-ադրբեջական սառնասրտություն, որովհետև միայն թշնամին կարող է նման սառնասրտություն դրսևորել վիրավորի նկատմամբ։ Ուղիղ 15-20 րոպե մենք պահանջում էինք քաղաքացիական հագուստով բարձրաստիճան ոստիկաններին, որ հրահանգ տան շտապօգնության մեքենա հրավիրել։ Պատերազմի վետերաններ կային՝ գետնին տապալեցին, մի մասն առաջին պատերազմի ժամանակ են վիրավորում ստացել, մի մասը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այստեղ պատահական մարդիկ չկան, նրանք իրենց ամենաթանկն են զոհասեղանին դրել»,-ասաց Կրպեյանը։

Վերլուծական