Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը։ Գրում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։ Հիշեցնենք, որ քաղաքացիները փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենց-Նալբանդյան խաչմերուկը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց: Քաղաքացիներն այս գործողություններով աջակցություն են հայտնում Տավուշին։
Նշենք, որ այսօր փակվել է նաև Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում, Ալավերդի-Թբիլիսի ճանապարհը։