ՀՀ կառավարության այսօրվա նիստում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ծրագրել են հիմնանորոգել Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի այգին։
«Այգու ամենահետաքրքիր մասն այն է, որ կասկադի կառուցում է լինելու՝ թամանյանական նախագծի մոտիվներով, մոտավորապես 1.4 հա տարածք կանաչապատվելու է»,- տեղեկացրեց փոխքաղաքապետը։
Նա նշեց, որ բարեկարգվելու է նաև եկեղեցու հարակից տարածքը․ հարցը քննարկվել է Մայր Աթոռում և կաթողիկոսը տվել է իր համաձայնությունը։
Նոր Նորքում Կասկադի մոտիվներով այգի կստեղծվի
15:49, 13 ապրիլ 2023