Հետևեք մեզ։

«Ոտքի, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում

17:24, 25 ապրիլ 2024
«Ոտքի, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում

Հանրապետությունում խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են, երկրի տարբեր մայրուղիներ, Երևանում տարբեր փողոցներ են փակվել։ Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները «Ոտքի, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են փակցրել։

Բողոքի խաղաղ գործողությունները մեկնարկել են այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտնել են, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Համաձայն այդ որոշման՝ հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցման համար վերջնաժամկետը մինչև մայիսի 15-ը։ Իկս թե այդ համաձայնությամբ ինչ է ստանում հայկական կողմը, Փաշինյանը ձևակերպել է՝ «անվտանգության ռիսկերի նվազում»։ Այնինչ, ընդդիմությունը և բազմաթիվ քաղաքացիներ Ալիև-Փաշինյան համաձայնությունը համարում են միակողմանի զիջում Հայաստանի կողմից և անվտանգության սպառնալիք։ Այդ համաձայնությամբ՝ վտանգվում է ՀՀ սահմանամերձ գյուղերի՝ հետևաբար ՀՀ անվտանգությունը։