Քիչ առաջ ուղիղ եթերում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ականի վրա զինծառայող է պայթել` Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։
Տեղեկությունը հաստատեցին նաև ՊՆ-ից, նշելով, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Նշենք, որ ՀՀ ինքնիշխան իշխանությունները տարածքը ականազերծում են, որ մաքուր հանձնեն Ադրբեջանին։ Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի համար ականազերծում անելու ժամանակ վիրավորվել է հայ զինծառայող։
Բողոքի խաղաղ գործողություններ են մեկնարկել այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտնել են, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Համաձայն այդ որոշման՝ հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցման համար վերջնաժամկետը մինչև մայիսի 15-ը։ Իկս թե այդ համաձայնությամբ ինչ է ստանում հայկական կողմը, Փաշինյանը ձևակերպել է՝ «անվտանգության ռիսկերի նվազում»։ Այնինչ, ընդդիմությունը և բազմաթիվ քաղաքացիներ Ալիև-Փաշինյան համաձայնությունը համարում են միակողմանի զիջում Հայաստանի կողմից և անվտանգության սպառնալիք։ Այդ համաձայնությամբ՝ վտանգվում է ՀՀ սահմանամերձ գյուղերի՝ հետևաբար ՀՀ անվտանգությունը։ ՀՀ իշխանությունը հայտնում է, որ արդեն քսան սյուն են տեղադրել։