Դատարանը մերժել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։
Այս մասին հայտնել է Մամիկոն Ասլանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշել է, որ Մամիկոն Ասլանյանը 2 տարի 4 ամիս գտնվում է անազատության մեջ։
Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով։