Հետևեք մեզ։

Աղդամում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրեց գործունեությունը

11:31, 26 ապրիլ 2024
Աղդամում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրեց գործունեությունը

Աղդամում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնն այսօր դադարեցրել է իր գործունեությունը։

Այս առիթով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մոնիտորինգի կենտրոնում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն։

Նշենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 30-ին Աղդամ քաղաքում ստեղծվել է Թուրքիա-Ռուսաստան Համատեղ մոնիտորինգի կենտրոն, որը կոչված էր վերահսկելու և արձանագրելու հրադադարի խախտումները։

2023 թվականին Ադրբեջանը նախ շրջափակման, ապա բռնի օկուպացիայի ենթարկեց Լեռնային Ղարաբաղը, տեղի բնակչությանը բռնի տեղահանեց։ Այս ողջ գործողությունները չկանխվեցին ինչպես այս մոնիտորինգի կենտրոնի, այնպես էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից։

Վերլուծական