Հետևեք մեզ։

Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն․ ԳՇ պետ

17:15, 13 ապրիլ 2023
Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն․ ԳՇ պետ

Դուք եք թերանում, որ ճանապարհ չեք տալիս։ Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանավկի քննություն և թերացողները կերևան։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին, թե ո՞վ է թերացել Տեղ գյուղում, ասաց ԳՇ պետ  Էդվարդ Ասրյանը։

Հարցին, թե ի՞նչ հանձնարարություններ չեն կատարվել, նա ասաց. «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ հանձնարարույթունը չի կատարվել, ԳՇ պետը հակադարձեց․«Դուք ի՞նչ գիտեք, որ չի կատարվել»:

Միջամտելով Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Պարոն Ասրյան, դրա համար գնում ենք քննարկման, փակ»։