Հետևեք մեզ։

Երևանում համադասարանցիները հարվածել են 14-ամյա երեխայի գլխին․ նա հոսպիտալացվել է

12:07, 26 ապրիլ 2024
Երևանում համադասարանցիները հարվածել են 14-ամյա երեխայի գլխին․ նա հոսպիտալացվել է

Ապրիլի 23-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ, 14-ամյա երեխա է, ով վնասվածքը ստացել է դպրոցում՝ համադասարանցիների կողմից գլխին հարվածներ ստանալու հետևանքով:

Ոստիկաններին երեխայի հայրը հայտնել է, որ նա վնասվածքը ստացել է նշված դպրոցում իր 2 հասակակից երեխաների հարվածելու հետևանքով:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են նրանց ինքնությունները, ովքեր սովորում են վնասվածքներ ստացած երեխայի դպրոցում։