Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորների ցանկը։
Հայաստանի Հանրապետությունը 3 թեկնածու է առաջադրել․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ կազմով. 1) Գրիգորյան Վահե. 2) Կարապետյան Նորա. 3) Քոչարյան Վիգեն»,- նշված է որոշման մեջ։