Հետևեք մեզ։

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի դադարեցնում հացադուլը, սպասում է գրավոր պատասխանի․ Sputnik Արմենիա

12:38, 26 ապրիլ 2024
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի դադարեցնում հացադուլը, սպասում է գրավոր պատասխանի․ Sputnik Արմենիա
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիային։
 
Լրագրողն արդեն 5-րդ օրն է` հացադուլ է հայտարարել։
 
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկները չափել են նրա ճնշումը և ցավազրկող ներարկում արել։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանի ներսում։