Հետևեք մեզ։

Եվրախորհրդարանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հստակ քաղաքական պատվեր Ադրբեջանի դեմ․ Այխան Հաջիզադե

13:04, 26 ապրիլ 2024
Եվրախորհրդարանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հստակ քաղաքական պատվեր Ադրբեջանի դեմ․ Այխան Հաջիզադե

 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադե մեկնաբանել է Եվրախորհրդարանի 2024 թվականի ապրիլի 25-ի բանաձեւը։

«Նման միակողմանի և կողմնակալ որոշումների ավտոմատ ընդունումն առանց համարժեք գնահատման վաղուց սովորական է դարձել Եվրախորհրդարանի համար։ Այս քայլը ոչ այլ ինչ է, քան Եվրոպայի մի շարք ուժերի հստակ քաղաքական պատվեր՝ ուղղված Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացմանը։ Նման փաստաթղթերի ընդունմանը նպաստողների նպատակը նաև ուշադրությունը շեղելն է եվրոպական հասարակության իսկապես հրատապ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներից։ Բացի այդ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերը միայն բարդացնում են Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունները։ Եվրախորհրդարանին ևս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և դատական ​​գործընթացներին»,- ասել է նա։