Հետևեք մեզ։

Վիգեն Էուլջեքյանը այժմ իր պատիժը կրում է աշխարհի ամենատխրահռչակ բանտերից մեկի մեկուսարանում, ընտանիքը մտահոգված է․ թուրք լրագրող

15:16, 26 ապրիլ 2024
Վիգեն Էուլջեքյանը այժմ իր պատիժը կրում է աշխարհի ամենատխրահռչակ բանտերից մեկի մեկուսարանում, ընտանիքը մտահոգված է․ թուրք լրագրող

Թուրք լրագրող Ուզայ Բուլուտը թվիթերյան իր օգտահաշվում գրառում է կատարել 44-օրյա պատերազմից հետո գերեվարված և Բաքվում ապօրինի կալանավորված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի վերաբերյալ։

«Վիգեն Էուլջեքյանը 45-ամյա լիբանանահայ պատանդ է, ով 2020 թվականի նոյեմբերից գտնվում է ադրբեջանական բանտում։

Վիգենն այժմ իր պատիժը կրում է աշխարհի ամենատխրահռչակ բանտերից մեկի մեկուսարանում։

Հաշվի առնելով նրա ֆիզիկական և հոգեկան առողջության վտանգը՝ նրա ընտանիքը շատ մտահոգված է»,- գրում է նա։

Վերլուծական