Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները։
Ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում այս կարծիքն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները վերջերս հանդիպել են Գերմանիայում՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով, Ալիևն ասել է․
«Հաջորդ հանդիպումը ծրագրվում է Ղազախստանում, և այդպիսով մենք հավելյալ քայլեր ենք ձեռնարկում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»։