«Մենք քննարկելու շատ թեմաներ ունենք». Այս մասին ասել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Օլաֆ Շոլցն ասել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը. «Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Դուք ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն քննարկման միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն»։
Կանցլերն ասել է, որ ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի լուրը։
Այս քայլը դրական գնահատող Օլաֆ Շոլցն ասաց, որ կարծում են, որ այս տարի խաղաղության պայմանագիրը կստորագրվի։