ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ձերբակալվել է, նրան տեղափոխել են Ոստիկանության Հրազդանի բաժին։
Հիշեցնենք, որ նա մի խումբ ցուցարարների հետ գտնվում էր Երևան-Սևան մայրուղու վրա, որի Հրազդանի հատվածում քաղաքացիները փակել էին ճանապարհը՝ ի նշան բողոքի ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության։