Հետևեք մեզ։

Պետական դավաճանության գործով մյուս հետախուզվողը Սերգեյ Ջուլհակյանն է

18:06, 26 ապրիլ 2024
Պետական դավաճանության գործով մյուս հետախուզվողը Սերգեյ Ջուլհակյանն է
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել են պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և արտաքին անվտանգության:
Ս․Ջ․-ն` Սերգեյ Ջուլհակյանն է, ով ժամանակին հանդես էր գալիս որպես «հայ-ադրբեջանական խաղաղության հարթակի» քարոզիչ։
 

Վերլուծական