Հետևեք մեզ։

Փաշինյանի ընտանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցում է

20:13, 26 ապրիլ 2024
Փաշինյանի ընտանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցում է

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, այցելել է Կիրանց։ Նա համոզում է բնակչներին, որպեսզի մեքենաները թողնեն, գնան, մի քանի հոգու հետ՝ 30-50, զրուցեն, հասկանան, թույլ տան, որպեսզի քարտեզագիրներն աշխատեն։ Գյուղացիները հակադարձեցին, որ ամբողջ գյուղն է մասնակցելու քննարկմանը։

«Մենք պետք է այստեղի գիծը հասկանանք, որ գանք, ժողովրդին ասենք՝ էս մեջն ա ընկնում, էս՝ չէ։ Քարտեզի գիծը լայն գիծ է, ես տեղեկացված եմ»,-ասաց նա։

Հարցին, թե արյունով վերցված տարածքն ինչո՞ւ են հանձնում, Ղալումյանը չպատասխանեց, անպատասխան թողեց նաև այն հարցը, թե ինչո՞ւ են ականազերծում, եթե դեռ չգիտեն, թե գիծը որտեղից է անցնելու։

Բագրատ Սրբազանի այցից հետո ոստիկանության ծառայողները, իբրև հասարակական կարգն են ապահովում, արագ ապահովեցին մարզպետի հեռանալը։

Վերլուծական