«Որդիների Կանչ» նախաձեռնությունը հայտարարել է ՀՀ Քննչական կոմիտեի շենքի դիմաց նստացույց սկսելու մասին:
««Որդիների Կանչ»-ը հենց այս պահից սկսած, անորոշ ժամկետով հայտարարեց նստացույց:
Հարգելի քաղաքացիներ, մտահոգ մարդիկ, մենք այս պահից սկսած Քննչական Կոմիտեում ենք և մեր նստացույցով պահանջում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել մեր մայրերին, որոնք ի տարբերություն ոստիկանների մայրերի՝ հերոս ծնած հայ մայրեր են:
Հենց հիմա նստացույց, իսկ հետագա անելիքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5 , ՀՀ Քննչական կոմիտե»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։