Հետևեք մեզ։

Կիրանցում մեքենաներում գտնվողները, որոնցից գյուղացիները պահանջում էին ապացուցել, որ հայ են, ոստիկանության օգնությամբ՝ մեքենաներից իջել են ու փախել

21:29, 26 ապրիլ 2024
Կիրանցում մեքենաներում գտնվողները, որոնցից գյուղացիները պահանջում էին ապացուցել, որ հայ են, ոստիկանության օգնությամբ՝ մեքենաներից իջել են ու փախել

Կիրանցում իրավիճակը լարված էր, այնտեղ էր նաև Փաշինյանի ընտանիքի քավոր, Տավուշի մարզպետ Ղալումյանը, ով գյուղացիներին համոզում էր, որպեսզի թույլ ըան սահմանազատման հետ առենչվող աշխատանքներ իրականացվեր, քարտեզագիրները գնան՝ ըստ իրեն՝ սահմանային կետ և այլն։

Սակայն, Բագրատ Սրբազանի ժամանելուն պես Տավուշի մարզային պետ Մկրտչյանի և մի շարք ոստիկանների հետ նա հեռացավ այդտեղից։ Այնտեղ էր նաև Դիլիջանի քաղաքապետը, ով հայտնի է միայն նրանով, որ կենսագրական տվյալները նշելիս «արական»-ի փոխարեն գրել էր «արու»։

Գյուղացիները շրջափակել էին մարզպետի մատնանշած մեքենաները և պահանջում էին, որպեսզի մեքենայի ներսում գտնվող անձինք դուրս գան և ապացուցեն որ, որ հայ են։ Բնակիչների շարքերում կասկածներ կային նրանց ադրբեջանցի լինելու մասին։ Ոստիկանության տասնյակ ծառայողներ պահպանում էին մեքենաները, թույլ չէին տալիս, որպեսզի դուռը բացեն և այլն։

Մեքենաներից մեկից բնակիչները հայերեն խոսակցություն էին լսել, և լուր տարեծվեց, թե գլխավոր շտաբից են։ 

Սակայն, որևէ կերպ նրանք դուրս չեկան մեքենայից։ Որոշ ժամանակ անց ոստիկանները լարեցին իրավիճակը, քաշքշոց տեղի ունեցավ, ինչից հետո պարզ դարձավ, որ այդ մեքենաներում գտնբվող անձինք փախել են։

Բագրատ Սրբազանին բնակիչները տեղեկացրին, որ մեքենաները դատարկ են, ներսւոմ գտնվողները ոստիկանների ուղեկցությամբ դիմել են փախուստի։

Սրբազանն ասաց, որ այլևս անիմաստ է ճանապարհը փակ պահել դատարկ մեքենաների համար և այդ հատվածում ճանապարհը բացվեց։

 

Կիրանցում գյուղացիները շրջափակել են մեքենան, կասկածում են` ներսում թուրք կա, ոստիկանությունը թույլ չի տալիս բացել մեքենայի դուռը (տեսանյութ)

Վերլուծական