Հետևեք մեզ։

Ձեր մերն է, ձեր քույրն է, մի արեք, տղերք․ ոստիկանությունը ձայնային նռնակ է կիրառել Կիրանցում (տեսանյութ)

23:52, 26 ապրիլ 2024
Ձեր մերն է, ձեր քույրն է, մի արեք, տղերք․ ոստիկանությունը ձայնային նռնակ է կիրառել Կիրանցում (տեսանյութ)

Ոստիկանությունը ձայնային նռնակ է կիրառել Կիրանցում, ինչի հետևանքով մի քանի անձինք թեթև վնասվածքներ են ստացել, հավաքի վայրում գտնվող երեխաները վախեցել են, նրանց տեղում օգնություն է ցուցաբերվել։ Ավելի ուշ շտապօգնություն է հրավիրվել կանանց օգնություն ցուցաբերելու համար։

Այդ ընթացքում կիրանցցիները ոստիկանության ծառայողներին հորդորում էին նման քայլի չգնալ․«Ձեր մերն է, ձեր քույրն է, մի արեք, տղերք»։ Սակայ, ոստիկանները իրականացրեցին հրամանը, բախումներ հրահրեցին, և հեռացան։

 

Տեսանյութը՝ Telegram-ում։

Վերլուծական