Հետևեք մեզ։

Միջոցներ են ձեռնարկվում համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. ՊՆ-ն՝ Տավուշում պայքարին միացած պայմանագրայինների մասին

01:07, 27 ապրիլ 2024
Միջոցներ են ձեռնարկվում համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. ՊՆ-ն՝ Տավուշում պայքարին միացած պայմանագրայինների մասին

Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված  ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի:

Վերլուծական