Հետևեք մեզ։

Ես երբևէ չեմ ստորագրել որևէ փաստաթուղթ, որի համար որևէ հայ կարող է ամաչել․ Սերժ Սարգսյան

18:32, 13 ապրիլ 2023
Ես երբևէ չեմ ստորագրել որևէ փաստաթուղթ, որի համար որևէ հայ կարող է ամաչել․ Սերժ Սարգսյան

   Այսօր՝ դատական նիստից հետո, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ իշխանության քայլերի վերաբերյալ հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց․ «Իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և իրենց կարծիքով ծածուկ՝ հակառուսական տրամադրվածություններ առաջացնելով ՀՀ-ում, իր կառուցողական գործընկերոջ հետ սեպարատ բանակցություններ վարելով, Մարտի 1-ի դեպքերի հետ հարուցված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ գլխավոր քարուտղար, գեներալ Խաչատուրովին, ուզո՞ւմ եք շարունակեմ մի հիսուն հատ, էլ ի՞նչ պետք է անեն»։ 

 


Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Փաշինյանի երեկվա ասածը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի գաղտնի նամակից է տեղեկացել, որ իրենց իշխանության օրոք Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիոնանոց զենքի պամյանագիր է կնքել, Սերժ Սարգսյանն ասաց․ «Դժվար է ինձ մեկնաբանել, երբ ՀՀ կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆով նամակի մասին, դե էլ ի՞նչ ասեմ։ Ես միայն կարող եմ ասել հետևյալը, որ ես երբեք որևէ փաստաթուղթ՝ լինի դա նամակ, համաձայնագիր կամ այլ փաստաթուղթ, գաղտնի, թե սովորական, երբեք որևէ բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։

 


Թող անհամեստ չհնչի, բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պահպանվել հայկական շահը, ինքն իրավունք ունի, չունենա էլ, իրեն կարող  է վերագրել դրանք և հրապարակել։ Ես պնդում եմ, թող հրապարակի, եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է, թեև այնպիսի մեղմ բառ ասացի, որ ձեզ չվիրավորեմ»։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին։