Երեկ մի խումբ պայմանագրային զինծառայողների հետ Կիրանց մեկնած պայմանագրային զինծառայող Ֆելիքս Բաղինյանը ՔԿ-ի հրապարակած տեսանյութում փորձում է կարդալով հայտնել, որ իրենց քայլը չքաղաքականացնել և որ ներողություն է խնդրում այդ քայլի համար։
«Ժողովուրդ ջան, ես Ֆելիքս Բաղինյանն եմ, ծառայում եմ Իջևանի զորամասում, ուզում եմ երեկվա հետ կապված ասել, որ մենք կապ չունենք էդ ցուցարարների հետ կապված, ոչ մի քաղաքական հայացքներ չկան մեր մեջ, մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, մեր արածի համար խնդրում եմ ձեր ներողամտությունը, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնեք»,- ասում է նա։