Հետևեք մեզ։

Արցախում էթնիկ զտման համար պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի 44 պաշտոնյաների դեմ․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը օրինագիծ է ներկայացրել

11:41, 27 ապրիլ 2024
Արցախում էթնիկ զտման համար պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի 44 պաշտոնյաների դեմ․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը օրինագիծ է ներկայացրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ է ներկայացրել։

«Ես ներկայացրել եմ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին ակտ, որը վերաբերում է ադրբեջանցի 44 պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելուն Արցախում հայերի էթնիկ զտման և քաղաքական ընդդիմության դաժան ճնշումների համար։

Միացյալ Նահանգները պետք է ամուր դիրքորոշում ցուցաբերի Հայոց ցեղասպանության դեմ»,- գրել է նա։

Վերլուծական