Հետևեք մեզ։

Վաղը Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի խաչափայտի մասունքը

11:58, 27 ապրիլ 2024
Վաղը Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի խաչափայտի մասունքը
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Այս տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է։
 
Ժամը 11:00-ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ` հանդիսապետությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։ Սուրբ Պատարագը կմատուցի Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
 
Մասունքը եկեղեցում կմնա մինչև 17:00։

Վերլուծական