Հետևեք մեզ։

Դուք տեսե՞լ եք էդ սյան նկարները, դա ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյան

13:28, 27 ապրիլ 2024
Դուք տեսե՞լ եք էդ սյան նկարները, դա ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքացին պետություն ունենալու անհրաժեշտ ու կարևոր, բայց ոչ բավարար պայման է։ Այս մասին Գավառի դրամատիկական թատրոնում բանախոսությամբ հանդես գալիս ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հաջորդ կարևոր պայմանը պետության տարածքն է։ Այսօր շատերը չեն հասկանում, հետաքրքիր բան տեղի ունեցավ, ճանապարհին քայլեցի, հացի արտադրամաս մտանք, հարգելի քաղաքացիներից մեկը ինձ հարցրեց՝ ինչի եք մեր գյուղերը տալիս թուրքերին։ Սա շատ կարևոր հարց է։ Այս որոշումները մենք կայացնում ենք՝ ֆիքսելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Դուք տեսե՞լ եք էդ սյան նկարները, որ հրապարակվել է։ Այդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է։ Մենք այս որոշումները կայացնում ենք, որովհետև հասկանում ենք, որ եթե պետության կարևոր նախապայմանը քաղաքացին է, ապա երկրորդը տարածքային ամբողջականությունն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերլուծական