Օլիմպիական խաղերի ռուսաստանցի մասնակիցներին կհեռացնեն ազգային դրոշը կամ Z խորհրդանիշը ցուցադրելու համար, հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը Agence France-Presse-ին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ «քաղաքական ցույցերը արգելված են ինչպես մրցումների, այնպես էլ ամբիոնների վրա»։
Բախը հավելել է, որ եթե ռուս մարզիկները «ծածանեն դրոշը կամ պատկերեն Z տառը», որը նա անվանել է «ներխուժման խորհրդանիշ», ապա նրանց նկատմամբ «կհարուցվի կարգապահական վարույթ», այդ թվում՝ «խաղերից անմիջապես հեռացնելը»։