Հետևեք մեզ։

Շուշիի շրջանում ականազերծում իրականացնող ադրբեջանցին զրկվել է ոտքից

17:27, 27 ապրիլ 2024
Շուշիի շրջանում ականազերծում իրականացնող ադրբեջանցին զրկվել է ոտքից

Շուշիի շրջանի Ղայբալիշեն գյուղի մերձակայքում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտքից։