Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին։
Արարողության ժամանակ Բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանն ասել է, որ ուրախալի փաստ է ոչ պրոֆեսիոնալների միջև նկատել երիտասարդ մարզիկների, ովքեր տիրապետում են մեծ հնարքների և ոչ հեռու ապագայում կարելի է նրանց տեսնել Հայաստանի առաջնություններում։
Բազկամարտի հավաքականի մարզիչ Արման Փիրոյանը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը սպորտի մասսայականացման համար։
Հաղթողները գավաթներից ու մեդալներից բացի խոշոր դրամական պարգևներ են ստացել։ Նրանց պարգևատրել են հայտնի մարզիկները։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է տղաների գերծանր քաշային կարգում չեմպիոնին ու մրցանակակիրներին։
Մարզիկները միջոցառումը համարել են մոտիվացիա այն մարդկանց համար, ովքեր պրոֆեսիոնալ բազմակամարտով չեն զբաղվում, ոմանց էլ խոսել են արդարացված սպասելիքներիօ մասին։
Գագիկ Ծառուկյանն ասել է, որ մրցաշարի նպատակն է մեկ հարկի տակ միավորել տարբեր նախասիրություններով ու բնավորությամբ երիտասարդներին, միավորել նաև մեկ միասնական գաղափարի շուրջ, որ ամուր կամքով ու արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի։
«Պետք է կարողանանք հնարավորություն ստեղծել, որ երիտասարդությունը զբաղվի, և հետևելով իրենց մասնակցությանը, տեսնում ես, որ հենց այնպես չէր եկել ուսանողությունը մասնակցելու, այլ նրանց մոտ փորձ կա, տեխնիա կա։ Իմ մարզիչն է հիմանդիրը՝ Աշոտ Սարգսյանը և ես դրանով հպարատանում եմ»,-ասել է ՀԱՕԿ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում․