Թուրքիայի ոստիկանական բաժանմունքում հրաձգության հետևանքով երկու ոստիկան է զոհվել, ութը վիրավորվել են, հայտնում է Halk TV-ն՝ վկայակոչելով ականատեսներին։
«Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադիյաման քաղաքում ոստիկանը կրակ է բացել, կան վիրավորներ»,-ավելի վաղ հայտնել էր TGRT Haber հեռուստաալիքը , և հավելել, որ կրակոցներից մահացել է ոստիկանական բաժանմունքի պետը։
Պաշտոնական գերատեսչությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը և չեն նշել զոհերի և վիրավորների մասին տվյալներ։
Տեսանյութը՝ Telegram-ում։