Հետևեք մեզ։

Սյունիքի մարզում վթարված ավտոբուսը տեղափոխում էր Իրանի քաղաքացիներին․ Իրանի հյուպատոսն ու մարզպետն այցելել են ԲԿ (լուսանկարներ)

12:36, 28 ապրիլ 2024
Սյունիքի մարզում վթարված ավտոբուսը տեղափոխում էր Իրանի քաղաքացիներին․ Իրանի հյուպատոսն ու մարզպետն այցելել են ԲԿ (լուսանկարներ)

Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում երեկ վթարվել էր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը, որի հետևանքով հինգ մարդ է զոհվել, ինը վիրավոր կա։

«Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության անձնակազմերը օպերատիվորեն հասել էին դեպքի վայր ու տեղափոխում էին վիրավորներին»,-հայտնում են մարզպետի աշխատակազմից։
Վթարի վայրում են եղել Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
 
«Վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելեց Կապանի ԲԿ ու մարզպետի հետ շրջեց վիրավորների հիվանդասենյակներում․ պաշտոնյաները հետաքրքրվեցին նրանցից յուրաքանչյուրի վիճակով, առողջության ու այլ հարցերի հետ կապված առաջնային կարիքներով։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում 25-26 ուղևոր էր եղել։
Նրանց մի մասն առանց վնասվածքների էր ու հրաժարվել է հետագա բժշկական օգնությունից։ Մորթեզա Աբեդինը շնորհակալություն հայտնեց իրենց քաղաքացիներին օպերատիվորեն ու կազմակերպված օգնություն ցույց տալու համար»,-հայտնում են մարզպետարանից։